Ամերիկացին նեղացել, երբ իմացել է, որ իրեն չեն ընդգրկել հանցագործների ցուցակում․ նրան ձերբակալել են
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Ջորջիայի բնակիչ Քրիստոֆեր Սպոլդինգին, ում զայրացրել է Ռոկդեյլ շրջանի ամենափնտրվող հանցագործների ցուցակում իր անվան բացակայությունը։ Նախկինում նրան երկու օրդեր է տրվել՝ պայմանական վաղաժամկետ ազատման խախտման համար, հայտնում է Fox News-ը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են հայտնաբերել Սպոլդինգին այն բանից հետո, երբ նա մեկնաբանել է շրջանի շերիֆի գրառումը սոցիալական ցանցերում։
«Իսկ իմ մասո՞վ»,- գրել է Սպոլդինգը նոյեմբեր ամսվա ամենափնտրվող հանցագործների ցուցակի հրապարակման տակ:
Հաջորդ օրը ոստիկանությունը պատասխանել է, որ տղամարդը ճիշտ է, նա խուզարկության երկու օրդեր ունի։ «Մենք ճանապարհին ենք», – ավելացրել է շերիֆը:
Ավելի ուշ նա հրապարակել է ձերբակալված Սպոլդինգի լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով հանցագործին՝ բռնելու հարցում օգնության համար:
Այժմ Ջորջիայի բնակիչը կալանավորված է պայմանական վաղաժամկետ ազատման երկու խախտման մեղադրանքով։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ Սպոլդինգը չի ընդգրկվել ամենափնտրվող հանցագործների ցուցակում, քանի որ նա ընդամենը փոքր զանցանք է կատարել։ Նման ցուցակներում ընդգրկվում են միայն սպանություն, բռնաբարություն կամ դաժան հարձակում գործած անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզում կրակոց արձակողը ծրագրել էր մեկնել արվարձան՝ «սպանելու օտարերկրացիներին»
Փարիզցի հրաձիգը նախքան միջադեպը ծրագրել էր մեկնել արվարձան՝ «սպանելու օտարերկրացիներին»: Փարիզի մշակութային կենտրոնի մոտ...
Այսօր փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-20...
Մետրոն փակ կլինի
Երեւանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11:00-18:00-ն չի գործի։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից և նշում...
Եղել են տարիներ, երբ դեկտեմբերի այս օրերին դիտվել է -25․․․-30 աստիճան սառնամանիք․ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Եղել են տարիներ...