ԱՄՆ-ի աջակցության դադարեցման դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել. Արեստովիչ

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հավանական է համարում, որ ԱՄՆ-նկարող է դադարեցնել Ուկրաինային աջակցությունը։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Ֆեյգին Live-իեթերում։

 

Հարցազրույցի ժամանակ Արեստովիչն ասել է, որ ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց։ «Միգուցե, իհարկե, կանեն, բայց 2023 թվականից հետո։ Ինձ թվում է, 2023-ին մենք այս ամենից պիտի գլուխ հանենք,- խոստովանել է քաղաքական գործիչը։ Արեստովիչը հավելել է, որ ԱՄՆ-ի աջակցության դադարեցման դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել։ «Նախ մենք ունենք եվրոպական աջակցություն, ունենք նաև ոչ եվրոպական աջակցություն։ Մենք ամենամեծ երկիրն ենք եւ ունենք ռազմարդյունաբերություն։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ Ուկրաինան կարող է օգնության համար դիմել Չինաստանին, որը, նրա խոսքով, «խոստանում է, որ երբեք չի խաբի։

 

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայում խաղաղությունը կախված է ԱՄՆ-ից։ Օրբանը նշել է, որ ուկրաինացի զինվորները կկարողանան կռվել այնքան ժամանակ, քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց ռազմական և ֆինանսական օգնություն ցույց կտա։

Քաղաքականություն