Փաշինյանն ու Ալիևը չեն հանդիպի Սանկտ Պետերբուրգում. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք ներկա են լինելու, սակայն երեքով հանդիպում նախատեսված չէ», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը համաձայնեցված չէ, և երեք երկրների առաջնորդները կարող են զրուցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացել էր ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ` Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ գագաթնաժողովը։ Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի աջակցության դադարեցման դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել. Արեստովիչ
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հավանական է համարում, որ ԱՄՆ-նկարող է դադարեցնել Ուկրաի...
Հրապարկվել է Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ 3 միլիարդ դոլարի փաթեթը
Սպիտակ տունը, ինչպես և սպասվում էր, հայտարարեց Կիևի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն...
15-րդ փորձից հետո Քևին Մաքքարթիին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակի պաշտոնում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո Հանրապետական Քևին Մաքքարթիին ընտրել է նոր խոսնակ։ Այս մասին հայտնում է ՌԻ...
Ինչու է Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Պաշտոնական Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, որ Արցախում տեղակայված ռուս խա...