ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3x4 մմ չափի մետաղական բեկոր է մտել աջ թիակիս մեջ․ Ռոգոզինը վիրավոր է, առաջին կադրերն են հրապարակել
Դոնեցկի հյուրանոցի գիշերային գնդակոծության հետևանքով երկու մարդ է մահացել, վիրավորվել է նաև Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, ով այժմ ղեկավարում է «Ցարսկիե վոլկի» («Թագավորական գայլեր») ռազմական խորհրդատուների խումբը։
Առաջին կադրերն են հայտնվել Դոնեցկի ռեստորանից, որտեղ դեպքը տեղի է ունեցել: «Վերք ունեմ, 3x4 մմ չափի մետաղական բեկոր է մտել աջ թիակիս մեջ։ Պետք է վիրահատվեմ։ Ինձ հարազատ մի քանի հոգի վիրավորվել են»։
Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել նեղ շրջանակում անցկացված աշխատանքային հանդիպման ժամանակ։ «Վերջին ամիսներին մենք ապրում ենք այս հյուրանոցում, և ութ տարի է, ինչ թշնամին երբեք չի գնդակոծել այս վայրը։ Ինչ-որ մեկը տեղեկություն է փոխանցել, և ժամը 19:45-ի սահմաններում մի քանի բարձր ճշգրտությամբ հարվածներ են եղել, այդ թվում՝ հենց այն վայրին, որտեղ ուղղակիորեն գտնվում էինք»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցք
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի մի հատված, որտեղ ադրբեջանցի չակերտավոր բնապահպաններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
«Բլոկադան և ճգնաժամը շարունակվում է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին տեղեկությունները՝ Արցախից
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ նորություն ունեմ․ Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ լավ նորություն ունի հայտնելու։ Հիշեցնենք՝ արդեն հինգերորդ օրն է...