ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ նորություն ունեմ․ Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ լավ նորություն ունի հայտնելու։
Հիշեցնենք՝ արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջում Վոլկովի հետ։ Նշվում է, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին տեղեկությունները՝ Արցախից
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
«Բլոկադան և ճգնաժամը շարունակվում է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցք
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի մի հատված, որտեղ ադրբեջանցի չակերտավոր բնապահպաններ...