Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցք
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի մի հատված, որտեղ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանները բողոքի ակցիա են իրականացնում։
Հիշեցնենք՝ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնելով Արցախում իրավիճակն ասաց.
«Երեկ ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է Արցախի հարցը. դա շատ կարևոր է, որովհետև ամենաբարձր ամբիոնից հնչեց Արցախի հարցը: 200 ժամից ավել բլոկադայի մեջ ենք, ՄԱԿ-ի արձագանքն այս առոմով անընդունելի էր և կտրուկ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անդամներին»,- ասաց պետնախարարը:
Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել և խախտել եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
«Բլոկադան և ճգնաժամը շարունակվում է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին տեղեկությունները՝ Արցախից
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ նորություն ունեմ․ Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ լավ նորություն ունի հայտնելու։ Հիշեցնենք՝ արդեն հինգ...
Փաշինյան-Պուտին-Ալիև զրույց է տեղի ունեցել
Սանկտ-Պետերբուրգում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ Պուտինը հայտնել...