Ինչ է խոստացել Բայդենը Զելենսկուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է Ուկրաինային Patriot մարտկոց մատակարարել։ Այս մասին գրում է Интерфакс-ը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։
«Մենք կշարունակենք ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը, հատկապես հակաօդային պաշտպանությունը, ուստի պատրաստվում ենք Ուկրաինային մատակարարել Patriot հրթիռային մարտկոց»,- ասել է Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին կսովորեցնի նման զինատեսակներ կիրառել։ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Զելենսկին ելույթ է ունեցել նաև ԱՄՆ Կոնգրեսում։
Խոսնակ Նենսի Փելոսիին հանձնելով «Բախմուտից» ուկրաինական դրոշը` Զելենսկին դրա դիմաց ստացել է ամերիկյանը, ինչպես նաև ակնարկել է, որ անհրաժեշտ է ավելի շատ հրետանի, ինչպես նաև տանկեր, ինքնաթիռներ և ֆինանսական օգնություն։
[e1b96ba21b89c90a7321e3f3dc9c25c7.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Փաշինյանը չի կարողանում ներել թիմակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր...