Եթե Ադրբեջանը դրական արձագանքի, հնարավոր է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը. Գրիգորյան
Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որ Լաչինի միջանցքը բացվի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանա օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները , որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ», - նշեց Գրգորյանը։
Նա ասաց, թե այս պահին Լաչինի միջանցքի մասով Հայաստանն աշխատում է միայն միջազգային հանրության հետ։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց, թե հնարավոր է մինչև տարվա վերջ ստորագրել պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի։
«Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հասատատելու ուղղությամբ ու, այս առոմով, ՀՀ-ն իր քայլը կատարել է», - նշեց նա՝ ընդգծելով՝ ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։
«Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային», - ասաց Արմեն Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ...
Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի ներկայացրած պահանջը. Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեց
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Միջ...
Երևանը հրաժարվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարություն...
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքը». Աքար
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ու բարեկամության ձեռքը, ձեռնպահ մնա սադ...