Շվեյցարիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Շվեյցարիայի իշխանությունները, հետեւելով Եվրամիության երկրներին, որոշել են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Այժմ Ռուսաստանի Դաշնությունից 141 ֆիզիկական անձ և 49 ընկերություն ավելացվել են պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է երկրի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
«2022 թվականի դեկտեմբերի 21-ին տնտեսության դաշնային վարչությունը, որը պատասխանատու է պատժամիջոցների համար, ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Շվեյցարիան ընդունում է այն փոփոխությունները, որոնք ԵՄ-ն որոշել է կատարել՝ կապված ... Ուկրաինայում տագնապալի իրավիճակի հետ», նշվում է փաստաթղթում։
Հայտնի է, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտել 18.00-ից (Երևանի ժամանակով 21.00-ին)։
Շվեյցարիան նաև աջակցեց ԵՄ սահմանափակումներին Իրանից չորս ֆիզիկական անձանց և չորս ընկերությունների նկատմամբ, որոնք մտցվել էին «Ռուսաստանին Իրանի ռազմական աջակցության և Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարման» հետ կապված։ Թեև ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել էր, որ Արևմուտքի հայտարարությունները, թե Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում, ապատեղեկատվություն է և Ռուսաստանի և Իրանի վրա ճնշում գործադրելու անհասկանալի պատրվակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Պուտինի հայտարարությունը` Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից։ Այս մասին գրում...