«Կարծում եմ՝ ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ և՛ չի կարողանում, և՛ չի ուզում». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթի մասին:
«Համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը։ Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը», - ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` այդ կարծիքին է նաև, գուցե, հենց այն պատճառով, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լաչինի միջանցքը։
«Այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել», - ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...