«Ես հրաժարական կտամ ղեկավարի պաշտոնից, հենց որ գտնեմ այն հիմարին, ով կհամաձայնի ստանձնել այս աշխատանքը». Մասկ
Twitter-ի նոր սեփանականատեր Իլոն Մասկը համաձայնել է Twitter-ի օգտատերերի քվեարկության արդյունքներին և հայտարարել, որ հեռանալու է ընկերության ղեկավարի պաշտոնից։ Բայց միայն իրավահաջորդ գտնելուց հետո։
«Ես հրաժարական կտամ ղեկավարի պաշտոնից, հենց որ գտնեմ այն հիմարին, ով կհամաձայնի ստանձնել այս աշխատանքը։ Դրանից հետո ես կշարունակեմ ղեկավարել միայն ծրագրային ապահովման և սերվերների թիմերը»,- գրել է նա իր կազմակերպած հարցման մեկնաբանությունում:
Ինքը՝ Մասկը, անցած կիրակի հրավիրել էր օգտատերերին պատասխանել այն հարցին, թե արդյոք նա պետք է ղեկավարի իր գնած սոցիալական ցանցի ընկերությունը։ Եվ նա խոստացավ անել այնպես, ինչպես կորոշի ինտերնետ համայնքը: Քվեարկությանը միացել է 17,5 միլիոն օգտատեր։
Արդյունքում՝ հարցման մասնակիցների մեծ մասը՝ 57,5%-ը, կողմ է եղել, որ Մասկը հրաժարվի Twitter-ի քաղաքականությունը կառավարելու փորձերից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ի շատ նահանգներում ձնաբուք է. ջերմաստիճանն իջել է ռեկորդային ցածր մակարդակի
ԱՄՆ-ում ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է ռեկորդային ցածր մակարդակի, իսկ ճանապարհներին շատացել են ճանապարհատրանսպորտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասպից ծովի ափին հայտնաբերվել են 700 սատկած փոկերի մարմիններ
Դաղստանում Կասպից ծովի ափին հայտնաբերվել են 700 սատկած փոկերի մարմիններ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն: Նշ...
Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել է դինոզավրի 256 քարացած ձու
Դելիի համալսարանի գիտնականները Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են 256 քարացած ձու և տիտանոզավրերի ավելի քան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրաչյա Սարգսյանն այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրա...