Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։
«Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ», - հայտարարել է ԱԳՆ-ն:
Ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։
Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի, ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։
Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար», - հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։
Անցած գիշեր մոտ մեկուկես ժամ տևած քննարկման ընթացքում Լաչինի միջանցքում ստեղծված կացությանն անդրադարձան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ տասնյակից ավելի պետությունների դիվանագետները, այդ թվում՝ բոլոր մշտական անդամները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ...
Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի ներկայացրած պահանջը. Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեց
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Միջ...
Ի՞նչ են համաձայնեցնում ՌԴ ու Ադրբեջանը` Լաչինում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տ...
Երևանը հրաժարվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարություն...