ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիների հերթական ներկայացումը՝ Լաչինի միջանցքում
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» Լաչինի ճանապարհին հերթական չհաջողված ներկայացումն են իրականացրել։ Այն երկրի բնակիչները, որտեղ հանքերի պակաս չկա՝ ֆլեշմոբ են կազմակերպել՝ հավաքելով 884 Ռուբիկի խորանարդներից կազմված խճանկար՝ «Փրկեք էկոլոգիան» գրությամբ։
Նշենք, որ ամբողջ աշխարհն է հասկանում, թե ինչ են անում ադրբեջանցիները Լաչինի միջանցքում և ինչ նպատակներով են հայտնվել այնտեղ։ 120․000 մարդու շրջափակման մեջ պահող թափթփուկների խումբն Արցախում հումանիտար աղետ է ստեղծում, մարդկանց թույլ չի տալիս վերադառնալ իրենց տներ։ Հայաստանում կան արցախցի երեխաներ, որոնք իրենց ծնողներից հեռու են, չեն կարողանում նրանց մոտ վերադառնալ, իսկ ադրբեջանցիների շինծու էկոակտիվիստները իբրև թե բնությունն են փրկում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
«Բլոկադան և ճգնաժամը շարունակվում է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցք
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի մի հատված, որտեղ ադրբեջանցի չակերտավոր բնապահպաններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին տեղեկությունները՝ Արցախից
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ նորություն ունեմ․ Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ լավ նորություն ունի հայտնելու։ Հիշեցնենք՝ արդեն հինգերորդ օրն է...