Բրիտանական ընկերությունը պահանջում է վերականգնել իր իրավունքները Արցախի հանքերի շահագործման վերաբերյալ
Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական Anglo Asian Mining PLC հանքարդյունաբերական ընկերությունը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին և Եվրամիությանը՝ հայտարարելով ներկայում այլոց կողմից շահագործվող հանքավայրերի նկատմամբ իր իրավունքների մասին: Այս մասին գում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ընկերությունը խնդրում է աջակցություն ցուցաբերել՝ վերականգնելու իրենց «օրինական իրավունքները» և ապահովելու իրենց աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքեր և հարակից տարածքներ։
Ընկերությունից նշոմ են, որ հանքավայրերը գտնվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, սակայն, ըստ Anglo Asian Mining PLC-ի, հայկական ընկերությունների կողմից «ապօրինի» արդյունահանումներն իրականացվել և շարունակվում են այդ տարածքներում։
Հիշեցնենք` ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, ներառյալ Կաշենի հանքի շահագործումը հանձնել ընկերությանը՝ 3 մլրդ դոլարի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...