Նոր փուլ. ԵՄ-ն «անցումային» թիմ կգործուղի Հայաստան. Բորել
Հոկտեմբերին Հայաստան ուղարկված ԵՄ մոնիթորինգային առաքելությունն այսօր լրացրել է իր մանդատը, հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնության համաձայն՝ հոկտեմբերի 20-ին EUMCAP-ը տեղակայվել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և տեղում իրավիճակի մասին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով:
«Մոնիթորինգի նպատակով Հայաստանում 40 փորձագետների տեղակայումը արդյունավետ է եղել և նպաստել է վստահության ձևավորմանը։ Այսօր մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ փոխգործակցության նոր փուլ անցումային թիմի հետ, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար, որի վերջնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումն է»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հաղորդվում է,. որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ, որը նախատեսված կլինի անցումային շրջանի համար:
«Ակնկալվում է, որ անցումային շրջանի պլանավորման աջակցության խմբին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությանը կաջակցի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը», – ասել է Բորելը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...