«Պուտինը կարող է դառնալ Հաագայի դատարանի հետաքննության առարկա». Բուշման
Ուկրաինական ենթակառուցվածքներին ռուսական նպատակային հարվածները կարող են հանգեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հետաքննության։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։ Այսպիսով, Կրեմլի ղեկավարը կարող է դառնալ մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետաքննության առարկա, պարզաբանել է Բուշմանը։
«Եվ սա հիպոթետիկ դեպք չէ»,- ընդգծել է Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավարը։
Եթե բնակիչները, քաղաքացիական ենթակառուցվածքների նպատակային ոչնչացման արդյունքում, մնան առանց ջեռուցման և էլեկտրականության 30 աստիճան ցածր ջերմաստիճանի պայմաններում, դա կարող է դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն, ասել է Բուշմանը։ Ըստ նրա՝ Պուտինի անմիջական պատասխանատվության նշան կարող են լինել հեռուստատեսությամբ ՌԴ նախագահի ելույթները, որոնցում Կրեմլի ղեկավարն ասել է, որ նման հարվածները կանխամտածված մարտավարություն են։
Միաժամանակ, Գերմանիայի Գերագույն դատարանի գլխավոր դատախազը չի կարող հետաքննություն սկսել Ռուսաստանի նախագահի դեմ, հավելել է Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավարը։ Պուտինը պետության ղեկավարն է և, հետևաբար, ունի անձեռնմխելիություն, բացատրել է Բուշմանը։
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...