«Ես նույնիսկ վաղը պատրաստ եմ Պուտինի հետ մենամարտին». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական LCI լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է հարցը լուծել բռունցքով։ Լրագրողի հետ զրույցում ուկրաինացի առաջնորդն ասել է, որ իսկական տղամարդն ամեն ինչ որոշում է առանց միջնորդների և «ինքն է հարվածում դեմքին» ու բացատրել է, որ ցանկացած պահի պատրաստ է ռինգ մտնել Պուտինի հետ։
«Իսկական տղամարդը, եթե ուզում է ինչ-որ մեկին մեսիջ հաղորդել կամ ուզում է բռունցքով հարվածել նրա երեսին, ինքն է դա անում: Ես նույնիսկ վաղը պատրաստ եմ Պուտինի հետ մենամարտին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցի ժամանակ նաև ասել է, որ տեղյակ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու առաջարկների մասին, բայց չի տեսնում, թե ինչի շուրջ կարելի է պայմանավորվել ։
Բացի այդ, Զելենսկին հավելել է, որ չի հավատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրասիայի նախագահ Էմմանուել Մակրոնի միջև երկխոսության արդյունքին:
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...