Պերուի արդեն նախկին նախագահը 1.5 տարի կմնա կալանքի մեջ
Պերուի իշխանազրկված նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոն 18 ամիս կմնա նախնական կալանքի մեջ, վճռել է երկրի Գերագույն դատարանը, մինչ նրա կողմնակիցների ամբոխը ցույցեր է անում դատարանի շենքի մոտ և ամբողջ երկրում, տեղեկացրել է CNN-ը։
Կաստիլյոն, որը նախկին ուսուցիչ եւ արհմիութենական ղեկավար է եղել Պերուի գյուղերից մեկում, անցած շաբաթ ենթարկվել է իմփիչմենթի եւ հեռացվել պաշտոնից այն բանից հետո, երբ փորձել է ցրել Կոնգրեսը եւ արտակարգ կառավարություն կազմել՝ մարտավարություն, որն օրենսդիրներն անվանել են պետական հեղաշրջման փորձ։ Այդ ժամանակվանից նրան մեղադրում են խռովության եւ դավադրության մեջ, որոնք նա հերքում է։
Կալանքի մեջ երկարատեւ պահելը վկայում գործի բարդության եւ փախուստի հնարավոր վտանգի մասին, ասել է Գերագույն դատարանի դատավոր Խուան, Կառլոս Չեքլին այն բանից հետո, երբ դատախազությունը նախազգուշացրել է, որ նախկին նախագահը կարող է ապաստան փնտրել երկրի սահմաններից դուրս, եւ հայտարարել է, որ 18 ամիսը բավական է իրենց հետաքննության համար։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախի ժողովրդի անունից հայտարարում եմ». նախագահը գրառում է արել
Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմվ...
«Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի». Զախարովան` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանա...
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մենք անհանգստացած...
Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարո...