ԱՄՆ-ն պետք է իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ և որն օգտագործվում է սննդամթերք, դեղորայք ու այլ կենսական նշանակության ապրանքներ տեղափոխելու նպատակով։ Դրա հետևանքով լրջորեն վտանգված է Արցախի 120 հազար հայերի կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարը։
Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքն ու ձեռնարկի հնարավոր ու անհրաժեշտ ամեն քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս կրիտիկական իրադրության պայմաններում։ Միացյալ Նահանգները մասնավորապես պետք է առաջնորդող լինի նման ջանքերում և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ սկսելով 907-րդ լրացումը կյանքի կոչելով»,- նշել է Շերմանը։
Նա ընդգծել է, որ չնայած սա հայ համայնքի համար 2020 թվականի պատերազմից հետո հերթական դժվար պահն է, սակայն հայ ժողովուրդը տոկուն է և վճռական։ «Ես մշտապես կանգնած կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ շարունակելու մեր պայքարը և վերջ տալու Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումներին»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախի ժողովրդի անունից հայտարարում եմ». նախագահը գրառում է արել
Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմվ...
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մենք անհանգստացած...
«Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի». Զախարովան` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանա...
Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարո...