«Ռուսաստանը պետք է իր գործողություններով սանձի Ադրբեջանին». Գեղամ Ստեփանյան
Երևանում շարունակվում են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնած բողոքի ակցիաները, որոնց ընթացքում մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են գործուն քայլերով արձագանքել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն Արցախի նկատմամբ:
Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց կոչ արեցին հստակ գործողություններով սանձել Ադրբեջանին, որը պարտավոր է կատարել եռակողմ հայտարարության դրույթները: Մասնակիցները ՌԴ-ից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ընդգծեց, որ Ռուսաստանի դերակատարությունը այս հարցում առավել քան կարևոր է, քանի որ այս հակամարտության հարցում այդ երկիրն ունի կարևոր նշանակություն. ՌԴ-ն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորն է, միջազգային հանրության միակ ներկայացուցիչն է Արցախում, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկն է:
«Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կարող է ձեռնարկել բոլոր գործողությունները, որ վերականգնվի Հայաստանի և Արցախի կապը։ Ադրբեջանցիների գործողությունները նաև միտված են ռուս խաղաղապահների հեղինակազրկմանը։ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա»,– ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա շեշտեց՝ Ադրբեջանի գործողությունների նպատակն է հող նախապատրաստելը, որ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերվեն Արցախից, և Արցախի ժողովուրդը զրկվի անվտանգության երաշխիքներից։
«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է իր գործողություններով սանձի Ադրբեջանին, որը պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները։ Ես վստահ եմ, որ դա Ռուսաստանի Դաշնությունը կարող է անել։ Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը դա ուզում է անել, և ես՝ որպես Արցախի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպան, որը նաև շատ շփումներ է ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, ովքեր իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։
Ուզում եմ նորից դիմել այս մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում, հենց այս պահին վերականգնվի մայր Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը, և հայ ժողովրդի երկու հատվածները կարողանան միանալ իրար»,- հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ:
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...