«Ռուսաստանը կգնա միայն առաջ». Պուտին
Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, չնայած արտաքին ճնշումներին, կգնա միայն առաջ, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զարգացման եւ ազգային նախագծերի խորհրդի նիստում: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կշարունակենք մեր երկրի զարգացումը, անկախ արտաքին ճնշումներից, ավելին, մենք անպայման կդառնանք ավելի ուժեղ, կիրականացնենք որակապես նոր նախագծեր, Ռուսաստանը դուրս կբերենք ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակի, կապահովենք նրա տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական եւ կադրային ինքնիշխանությունը», - ասել Է Պուտինը:
«Մեզ քաջ հայտնի է` պատժամիջոցներ են պարտադրում։ Իսկ մենք, առաջին հերթին հենվելով սեփական պահուստների եւ ռեսուրսների վրա, անկասկած, միայն առաջ ենք գնալու», - ասել է ՌԴ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...