«Պետք է օդանավակայանը գործարկել». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` «Կոմերսանտ»-ին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին և խոսել ներկա պահին Արցախում տիրող իրավիճակի մասին:
Վարդանյանը հայտարարել է դեպի Արցախի Հանրապետություն հումանիտար օդային միջանցքի հրատապ բացման անհրաժեշտության մասին։
Նա նշել է, որ մշակում են մի համակարգ, որպեսզի բնակչությանն ապահովեն այն ամենով, ինչ անհրաժեշտ է լիակատար շրջափակման պայմաններում։
«Պետք է օդանավակայանը գործարկել։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք բացվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։
Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։ Անհրաժեշտ է միջազգային համաձայնագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռիչքներ կատարել Արցախ։ Սա մեզ, որպես համայնք, այստեղ պահպանելու կարևոր պայման է։ Որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն:
Օդանավակայանը լիովին պատրաստ է գործելու»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...