Նիդեռլանդների ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքում կատարվողի մասին
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը Twitter-ում գրառում է արել` Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Նիդեռլանդներն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղության բանակցությունները», - ասված է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Twitter-ում։
Հիշեցնենք` արդեն 3-րդ օրն է` ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...