«Ադրբեջանական մատակարարումները նման չեն մարդասիրական օգնության». ՌԴ ԱԳՆ աղբյուր
Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների և գեներատորների փոխանցումը «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանի մոտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Հատուկ ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար։ Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, նման չեն մարդասիրական օգնության», - նշել է աղբյուրը։
Աղբյուրը նաեւ ուշադրություն է հրավիրել որոշ ադրբեջանցի մեկնաբանների կարծիքի վրա, որոնք նշել են, որ մատակարարված սարքավորումները պահանջված են հենց հանրապետությունում՝ հաշվի առնելով ղարաբաղյան տարածքների հետկոնֆլիկտային վերականգնման անհրաժեշտությունը եւ աճող սոցիալ-տնտեսական մարտահրավերները:
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...