ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր ներկայացրած հայտարարությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար». ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։
ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։
Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՔՊ-ն մերժել է ընդդիմության ներկայացրած նախագիծը։
«Այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին, այլև օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին», - ասաց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց, որ իրավիճակը բավական բարդ է ու Արցախում ստեղծված իրավիճակը միայն հումանիտար աղետի հարց չէ։
«Ձեր ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին», - ասաց Աբրահամյանը։
Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն էլ է պատրաստվում հասցեական հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում». Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր։ «Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրվա իրավիճակի միասին». Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է տարածել` ներկայացնելով օրվա իրավիճակը: Վարդանյանը զորակցություն է հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Բաբայանը և մի քանի պաշտոնյաներ չեն կարողացել վերադառնալ Արցախ
Ադրբեջանցիներն արդեն ավելի քան 24 ժամ փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այս թեմայով Երևանում ասուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անհեթեթ և տգետ պնդումներ են». Փաշինյանը` Հայաստանի կողմից տրված բանավոր խոստումների մասին
Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի։ Ա...