Մինասյանը` այսօրվա ԱԺ արտահերթ նիստի մասին. ինչի՞ն է վերաբերում ներկայացված նախագիծը
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին արտահերթ նիստ կգումարի: Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասաց, որ իրենց ներկայացրած նախագիծը վերաբերվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելուն, սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը հայրենազրկելուն միտված ադրբեջանական վարքագիծը դատապարտելուն, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելուն ու նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին զորակցություն հայտնելուն և նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելուն:
«Ազգային ժողովի արձագանքը շատ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչով դիմել է նաև Հայաստանին: Այսօր, ամենայն հավանականությամբ 13:00-ին կգումարվի Ազգային ժողովի խորհրդի նիստ, մեկ ժամ հետո՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս պահին հստակություն չկա, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ինչպիսի դիրքորոշում ունի: Երեկ մեր փոխանցած նախագիծը իրենց կողմից դիտարկվել է և ներկայացվել է առաջարկություն, մասնավորապես այն դրույթի վերաբերյալ, որ մեր հայտարարության նախագծում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և որ արցախահայության կյանքի և իրավունքի երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Նրանք առարկություն ունեն այս պարբերության վերաբերյալ»,- ասաց Մինասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...