Ո՞ւր է Արայիկ Հարությունյանը
Վեց ժամից ավելի է՝ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, այնտեղ վրաններ են տեղակայել, սակայն Արցախում դեռ Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել։
Ըստ MediaHub.am-ի` պատճառն այն է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրում չէ։
Լրատվականը փորձել է մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։
«- Եթե ադրբեջանցիները չբացեն ճանապարհը, ի՞նչ է արվելու, ճանապարհային քարտեզ կա՞։
- Ճանապարհային քարտեզ ասվածի վերաբերյալ մեկնաբանություն չի լինելու։
- Այս պահին որտե՞ղ է Արցախի նախագահը։
- Նախագահը կատարում է իր պարտականությունները և կապի մեջ է բոլոր գործընկերների հետ։
- Նիկոլ Փաշինյանի հետ եղե՞լ է որևէ խորհրդակցություն։
- Համապատասխան տեղեկատվություն տրամադրվելու է։
- Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հարությունյանը երկրում չէ, և ԱԽ նիստ չի հրավիրվելու։
- Համապատասխան տեղեկատվություն հրապարակվելու է»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...