Ադրբեջանցիները Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին են հայտնվել շտապօգնության մեքենայով
«Բնապահպաններն» ու լրագրողները Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին են հայտնվել շտապօգնության մեքենայով։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները, փոխանցում է Pastinfo.am-ը։ Ըստ այդ աղբյուրների՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին խնդրել են թույլ տալ, որ բռնազաթված Շուշիից շտապ օգնության մեքենան շարժվի Գորիսի ուղղությամբ։ Մտնելով մայրուղի ու մի քանի մետր առաջ անցնելով՝ ադրբեջանական շտապօգնության մեքենան կտրուկ փակել է ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանցի սադրիչները՝ բնապահպանների ու լրագրողների քողի տակ, դուրս են թափվել մեքենայից ու բողոքի ակցիա սկսել, ապա նաև՝ վրաններ տեղադրել մայրուղում՝ Շուշիի մոտ։ Հիշեցնենք, որ արդեն 5 ժամ է՝ փակ է մնում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...