Ռուսաստանն ավելացնում է ամենահզոր զենքերի արտադրությունը. Դմիտրի Մեդվեդեւ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանն ընդլայնում է ամենահզոր զենքերի արտադրությունը։
«Ռուսական ազգանուններ կրող կեղծ-ուկրաինական կատաղած խառնծինները, խեղդվելով իրենց թունավոր թուքի մեջ, հայտարարում են, որ իրենց թշնամին Ռուսաստանի սահմաններում է՝ Արեւմուտքից մինչեւ Վլադիվոստոկ: Կատաղությունը բուժում չունի:
Մեզ համար շատ ավելի դժվար է. մեր թշնամին մխրճվել է ոչ միայն մեր հայրենի «Փոքր Ռուսաստան»-ի Կիեւի նահանգում։ Այլ այն գտնվում է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ ժամանակակից նացիստական երդվյալ մի շարք այլ վայրերում:
Ուստի մենք ավելացնում ենք ոչնչացնող ամենահզոր միջոցների արտադրությունը։ Այդ թվում՝ նոր սկզբունքների վրա հիմնվածները»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բժիշկները ցանկանում են մեկնել Արցախ՝ օգնելու ծանր հիվանդներին
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը բժիշկների անուն...
Արցախում գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները կեղծ են
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն հ...
Ռուբեն Վարդանյանը խոսել է երկու սցենարի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախար...
Աշխարհի առաջնության եզրափակիչն «առանց թշնամի երկրների». Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկություն է հայտնել Արգենտինայի և Մարոկկոյի հավ...