Հայաստանի բժիշկները ցանկանում են մեկնել Արցախ՝ օգնելու ծանր հիվանդներին
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը բժիշկների անունից հայտարարել է, որ ցանկանում են մեկնել Արցախ օգնելու այնտեղ գտնվող ծանր հիվանդներին։
«Եթե միջազգային հանրությունը սանավիացիա տրամադրի, մեր շատ գործընկերներ այսօր, պատրաստ են մեկնել և այն ծանր հիվանդներին, որոնք այսօր Արցախում են գտնվում, օգնել»,- ասաց նա։
Դիմելով միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ նա նշեց, որ սա մարդու իրավունքների խնդիր է։
« Երեկ ցույց էին տալիս, թե ձմեռվա այս ցրտաշունչ պայմաններում Արցախում ծննդկանը երեխային ինչպես, ինչ միջոցներով է տաքացնում։ Դա ուղղակի բարբարոսություն է, դա ոչ մի կերպ չի կարելի արդարացնել»,-ասաց նա։
Միջազգային կառույցներից բժիշկները պահանջում են անհապաղ կիրառել իրենց բոլոր հնարավորությունները, գործի դնել բոլոր լծակները՝ անհապաղ Արցախն ապաշրջափակելու և այնտեղ ապրող շուրջ 120 հազար մարդկանց հումանիտար աղետից փրկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը խոսել է երկու սցենարի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախար...
Արցախում գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները կեղծ են
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի երեխաներն ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած երեխաները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև յուրահատուկ միջոցառում են կազմակ...
Արցախի հարցով Եվրախորհրդարանի 30 պատգամավորներ դիմել են Շառլ Միշելին և Ջոզեֆ Բորելին
Արցախի շրջափակման հարցով Եվրախորհրդարանի 30 պատգամավորներ դիմել են Շառլ Միշելին և ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգ...