ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զզվելի է ու անարժան, լավ կլինի նստել ու մնալ». Լուկաշենկոն` Մերկելի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մինսկյան պայմանավորվածությունների մասին նրա խոսքերի համար։ 2014-ին Մինսկի համաձայնագրերի կնքման ժամանակ Անգելա Մերկելի և Պյոտր Պորոշենկոյի մտադրությունները, որոնք այն ժամանակ զբաղեցնում էին Գերմանիայի կանցլերի և Ուկրաինայի նախագահի պաշտոնները, լուրջ էին հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարն արձագանքել է Գերմանիայի նախկին կանցլերի այն հայտարարությանը, թե ութ տարի առաջ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները փորձ էին Ուկրաինային ժամանակ տալ նախապատրաստվելու՝ «ավելի ուժեղանալու»։
«Եվ Մերկելի դիրքորոշումը, ինչպես մյուսների, այդ թվում՝ Պորոշենկոյի դիրքորոշումը, այն ժամանակ շատ լուրջ էր: Մինսկի հանդիպումներից հետո ամբողջ աշխարհն ասաց, որ իրենք վերջապես քայլ են արել, որ ստորագրել են այդ համաձայնագրերը, մարդիկ դադարել են մահանալ»,- ասել է Լուկաշենկոն` պատասխանելով լրագրողի հարցին:
Բելառուսի նախագահի խոսքով, եթե մինսկյան համաձայնագրերի կնքման ժամանակ Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները «խաբել և պատրաստվել են պատերազմի, դա զզվելի է»:
«Մերկելն այսօր չի ցանկանում մեղադրվել: Դու գնացիր Օլանդի հետ և Ուկրաինան սխալ տեղ մղեցիր: Նա սկսում է արդարանալ: Զզվելի է ու անարժան, լավ կլինի նստել ու մնալ։ Այդպիսով նա ջնջել է այն ամենը, ինչ արել է Գերմանիայի և Եվրամիության համար։ Եվ մենք նրան լուրջ էինք վերաբերվում, բայց ինչպես տեսնում եք՝ սխալվեցինք։ Պարզվեց, որ նա ցածր է: Նույնքան ցածր, որքան Եվրոպայի այսօրվա բոլոր առաջնորդները»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը: