Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

 

Auroranews-ին Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի գերեզմանների մոտ։

 

«Դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե»,-ասացին ոստիկանությունից։ 

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։  Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական  հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։