Պետական պահպանությա կհատկացվի միայն նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին. նախագիծ
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:
«Կարծում եմ՝ այստեղ որևէ ճգնաժամ չի լինելու, որովհետև համակարգային առումով կուռ համակարգ է լինելու ու այս տրամաբանության շրջանակներում որևէ խնդիր չկա», - նշեց ԱԽ քարտուղարը:
Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։
Գրիգորյանն ասաց, թե այս հարցը երկար քննարկումների առարկա է եղել, թե ինչու 7 և 10 տարի:
«Մենք փորձել ենք որոշակի չափով բալանսավորված որոշում կայացնել: Սա կարելի է անվերջ քննարկել, բայց պետք էր վերջնական որոշում կայացնել՝ վերջնական լուծում գտնելու համար», - ընդգծեց նա:
Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:
Արմեն Գրիգորյանը, սակայն, ասաց, թե, ըստ իրավիճակի, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մա...
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերու...
Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Սիմոնյան
ՀԱՊԿ վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երեւանում, առաջարկվող փաստաթուղթը Երեւանի կոզղմից չստորագրվեց, եւ հաշվի առնելո...