Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Սիմոնյան
ՀԱՊԿ վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երեւանում, առաջարկվող փաստաթուղթը Երեւանի կոզղմից չստորագրվեց, եւ հաշվի առնելով, որ այժմ քննարկումներ են գնում այդ փաստաթղթի շուրջ, արձագանքները հիմնականում յդ փաստաթղթի ձեւակերպումների վերաբերյալ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես արձանագրեցի, որ կա խնդիր, ինձ երկրորդեց նաև Ստանիսլավ Զասը, որը դեռ զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բոլոր այդ արձնագրումները հաշվի կառնվեն այն փաստաթղթի փոփոխություններում, որը հետագայում կդրվի սեղանին, որ քննարկվի»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ մինչեւ ՀԱՊԿ հաջորդ նիստը այդ փաստաթուղթը կլինի սեղանին:
Անդրադառնալով նրան, որ կիրակի ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, հետո հայտարարվեց, որ հնարավոր է մինի մաքսակետեր, հենակետեր տեղադրվեն այնտեղ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն: Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսկան խաղաղապահների պատասխանատվության գոտի է»:
Հարցին՝ ստացվում է, որ Արցախն ամբողջությամբ թողնված է ռուս խաղաղապահների՞ն՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեր բոլոր հարցերի պատասխանը կա: Ինչ վերաբերում է Արցախին թողնելուն, կարծում եմ՝ այն բոլոր քայլերը, որ մինչ օրս արվել են, ես չպետք է նորից հնչեցնեմ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»:
Հիշեցնենք, որ հայկական կողմը նոյեմբերին Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել էր ստորագրել ռազմական դաշինքի խորհրդի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը։ Երևանը պարզաբանել էր, որ քաղաքական գնահատականի բացակայության պատճառով է հրաժարվել ստորագրել փաստաթղթերը, դրանք ուղարկվել են լրամշակման։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը երեկ նիստ են անցկացրել. մանրամասներ
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի...
«Մինսկի խմբի գործունեությունն այս պահին ճգնաժամային է». Աղաջանյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայ...
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել,ասվել է, որ ՀԱՊԿ-ն է լքում է տարածաշրջանը». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդա...
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կա...