Ղարաբաղի հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը` սենյակում». Գրիգորյան
Ազգային ժողովում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի մոտեցումները թույլ չեն տալիս գործընթացում առաջընթաց գրանցել: Նրա խոսքով` հայկական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը, որը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգն ամփոփող փաստաթուղթ, և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատել:
«Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ: Ընդհանրապես Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալուն: Ղարաբաղի հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը` սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա»:
Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմից աշխատանքները շարունակելու են այն ուղղությամբ, որ հարցերը տարանջատվեն:
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միջազ...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...