«Այս բարեփոխումից հետո КГБ-ն կվերանա Հայաստանում». Քոչարյան
Կառավարության ներկայացրած բարեփոխումները կառավարության ծրագրում արտացոլված ընդհանուր մեծ բարեփոխումների մի մասն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը «պետք է դուրս գա ԿԳԲ-ի ստվերից»։
«Մենք փոխել ենք անունը։ Այսօր այդ կառույցը կոչվում է Ազգային անվտանգության ծառայություն, սակայն իր կառավարման բնույթով եւ քաղաքացիների ընկալմամբ ԱԱԾ-ն դեռ մնում է ԿԳԲ։ Այս բարեփոխումից հետո КГБ-ն կվերանա»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորը նշեց, որ ԱԱԾ ներկայացուցիչների հետ մի շարք քննարկումներ են եղել, եւ իրենք կողմ են եղել բարեփոխումներին:
Նմանատիպ հոդվածներ
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մա...
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերու...
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննարկել են...