Ավտովթար Երևանում` ավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ն., ծնված 1966 թ.) և թիվ 6 երթուղին սպասարկող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1977 թ.)․ «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ուղևոր Զ․ Հ․-ին (ծնված 1980 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Մեղրիի մոտակայքում. որ բնակավայրերում է զգացվել
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպ...
«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկից տղամարդ է ընկել ու մահացել. ԶԼՄ
Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։...
Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով տուժածներ կան. անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի...
Հարձակման է ենթարկվել թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդը
Թուրքական ինովացիոն կուսակցության (Ենիլիկ) առաջնորդ, պատգամավոր Օզթուրք Յըլմազը չորեքշաբթի վիրավորվել է անհայտ անձի կողմ...