«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկից տղամարդ է ընկել ու մահացել. ԶԼՄ
Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր`ժամը 15։45-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5` նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու քննիչները, որոնք հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար ընկել է ու տեղում մահացել։ Նա նշված շինհրապարակում որպես բանվոր էր աշխատում։
Մանրամասները` կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Մեղրիի մոտակայքում. որ բնակավայրերում է զգացվել
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպ...
Ավտովթար Երևանում` ավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի Ճ...
Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով տուժածներ կան. անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի...
Հարձակման է ենթարկվել թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդը
Թուրքական ինովացիոն կուսակցության (Ենիլիկ) առաջնորդ, պատգամավոր Օզթուրք Յըլմազը չորեքշաբթի վիրավորվել է անհայտ անձի կողմ...