Զախարովան` Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու մասին
Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը:
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։
Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը:
«Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել», - ասել է նա:
Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մա...
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերու...
Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Սիմոնյան
ՀԱՊԿ վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երեւանում, առաջարկվող փաստաթուղթը Երեւանի կոզղմից չստորագրվեց, եւ հաշվի առնելո...