Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. քաղաքապետը` Հարությունյանին
Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումը Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով:
Փարիզի քաղաքապետը վստահեցրել է, որ Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները:
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միջազ...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...