Կարճվել Է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը
ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- ասել է Աբրահամյանը:
Ըստ ընթացակարգի՝քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը դատախազի կողմից բավարարվելու դեպքում, կողմը կարող է նաև ակտը ստանալուց հետո վերադաս դատախազին ներկայացնել բողոք նշված ակտի կապակցությամբ՝ սահմանված 15 օրյա ժամկետում, որից հետո հնարավոր է նաև դատական կարգով բողոքարկումը:
Նմանատիպ հոդվածներ
Ցավում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ բանակցություններ չկան Արցախի շուրջ․ Հարությունյանը՝ «Ֆրանս 24»-ին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերու...
Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նման նախաձեռնությամբ հանդ...
ՀՐԱՏԱՊ․ Քիչ առաջ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանո...
Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցու...