Սահակյանցը ևս չի վերցնում պատգամավորական մանդատը
«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Սահակյանցը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով:
Լինելով անկուսակցական, 2021 թ. –ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում :
Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ»:
Նա նաև հավելել է, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների (ծես, որով մարդուց հեռացնում են չար ուժերին) ներկայությունը:
Նմանատիպ հոդվածներ
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Սիմոնյան
ՀԱՊԿ վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երեւանում, առաջարկվող փաստաթուղթը Երեւանի կոզղմից չստորագրվեց, եւ հաշվի առնելո...
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը երեկ նիստ են անցկացրել. մանրամասներ
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնո...
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մա...