«Ադրբեջանից հրապարակել են ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք մտել են Ստեփանակերտ». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման»: Հիշեցնեմ, որ նախորդիվ հայտարարում էին, թե իբրև 14 իրանցի, որոնք «հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են» ռուս խաղաղապահների թույլտվությամբ հայտնվել են Արցախում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում:
«Խաղաղապահները մինչ այդ նշել էին, որ նրանք շինարարական աշխատանքներին են մասնակցում, բայց ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբրև նրանք հետախուզական գործունեություն են իրականացնում: Այս կապակցությամբ նույնիսկ բողոքի նոտա էին հղել Իրանին: Այժմ էլ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք նոյեմբերի 30-ին մտել են Ստեփանակերտ: Կայքը նշում է, որ նրանք մտել են Ստեփանակերտ միկրոավտոբուսով, որի վարորդը եղել է հայ՝ Յուրա Բաղդասարյանը: Ինչ խոսք, մեր ագրեսիվ ու ռազմատենչ հարևանը շարունակում է ինտենսիվ աշխատել մի քանի ուղղություններով: Ուշագրավն այն է, որ նույն Ադրբեջանը շարունակում է իսրայելական ռազմական–հետախուզական ներկայությունն ապահովել հենց Իրանի քթի տակ, ինչպես օրինակ՝ Կովսականում՝ «խելացի գյուղերի» անվան տակ»,-նշել է Հայրապետյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը նոտա է հղել Իրանի դեսպանությանը, քանի որ այդ երկրի քաղաքացիները, իրենց խոսքով, առանց Բաքվին տեղյակ պահելու այցելել են Լեռնային Ղարաբաղ։
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միջազ...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...