«Ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ․ միաժամանակ կան և չկան»․ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագծի վերաբերյալ իր ելույթում շեշտել է, որ կարևոր հարցի քննարկմանը ներկա չեն ընդդիմադիրները․
«Ընդդիմությունը չի մասնակցել այս հարցի հանձնաժողովների քննարկումներին, աշխատանքային քննարկումներին, չի մասնակցում լիագումար նիստերին: Ընդդիմությունը տարբեր առիթներով սուր ճոճելով ափալ-թափալ բերում է հայտարարությունների նախագծեր՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող նախագծերի անվան տակ՝ ասելով, որ իշխող խմբակցությունը պարտավոր է գալ և այս հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցը քննարկել: Բայց այս նախագիծը, որը քննարկում ենք, այս խորհրդարանում երևի ամենամեծ հանրային հետաքրքրություն ունեցած նախագծերից մեկն էր: 2025 թվականին 2 միլիոնից ավելի մարդ պետք է հայտարարագրվի: Սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար եմ պատկերացնում, բայց այն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ դեմ հանդիման: Հիմա մենք չենք հասկանում՝ ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջև ենք բոլորս կանգնել՝ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա: Սա պատասխանատվության դասական օրինակ է, երբ դու օժտված ես այն մարդկանց մանդատով, որի իրավունքները պետք է պաշտպանես, բայց դու այնտեղ չես»,- ասել է Կոնջորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում առաջարկվող լր...
Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Սիմոնյան
ՀԱՊԿ վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երեւանում, առաջարկվող փաստաթուղթը Երեւանի կոզղմից չստորագրվեց, եւ հաշվի առնելո...
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը երեկ նիստ են անցկացրել. մանրամասներ
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնո...
«Մինսկի խմբի գործունեությունն այս պահին ճգնաժամային է». Աղաջանյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայ...