Երևանին «խաղաղության ձեռք» ենք մեկնել. թուրք նախարարի հայտարարությունը
Թուրքիայի և Ադրբեջանի «Եղբայրական բռունցք» զորավարժությունների ժամանակ, որն անցկացվում է Հայաստանի սահմանների մոտ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Երևանին «խաղաղության ձեռք» են մեկնել: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ նա հայտարարել է. «Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ աղբյուրից, եղբայրական երկրների ճանապարհին որպես ընդհանուր մարտահրավեր կճանաչվի»: Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն «ինչպես բարեկամներին, այնպես էլ թշնամիներին ընդհանուր են համարում»:
Վերջում թուրք նախարարը նշել է Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ոսկրեր և 2 քարտեզ․ ԱԱԾ
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զո...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...