Մեքենան եղել է ամառային անվադողերով․ ո՞րն է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառը
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց: Ըստ նրանց՝ պատճառը եղել է մերկասառույցը:
NEWS.am-ը կապ է հաստատել Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի հետ հասկանալու համար, թե այժմ ինչ այդ ճանապարհահատվածում եւ ինչու են մեքենաները հայտնվել երթեւեկելի գոտուց դուրս:
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնեցին, որ վթարի պատճառը մերկասառույցը չի եղել: Դեպքի վայրից դուրս է բերվել 2 մեքենա, եւս 2 մեքենա դուրս է եկել ինքնուրույն։
«Ճանապարհը սպասարկում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, որն իրականացրել է նշված ճանապարհահատվածի շինարարությունը։ Ընկերությունը մասնակցել է մեքենաների դուրսբերման աշխատանքներին։ Նկատենք, որ նշված հատվածում տեղումներ չեն արձանագրվել, ճանապարհին եղել է խիտ մառախուղ։ Ճանապարհին կայանած է եղել անսարք բեռնատար, որին բախվել է ամառային մաշված անվադողերով բարձր արագությամբ ընթացող մարդատար մեքենան՝ դառնալով այլ մեքենաների վթարի պատճառ նույնպես»- NEWS.am-ի հետ զրույցում նշել են դեպարտամենտից։
Նշենք, որ հինգ քաղաքացի հոսպիտալացվել է:

Նմանատիպ հոդվածներ
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանը ցնցվեց 25․000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյա...
Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում բեռնատար է պայթել․ կան զոհեր
Ռուսաստանի Ռյազան քաղաքի մերձակայքում գտնվող օդանավակայանում բռնկված հրդեհից վառելիքի բեռնատարը պայթել է. կան զոհեր։ Նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղատարափ անձրևները հեղհեղել են Անթալիայի փողոցները
Անթալիա հանգստավայրում տեղատարափ անձրեւները ջրհեղեղ են առաջացրել: Հորդառատ անձրևի հետևանքով առվակները դուրս են եկել ափեր...
Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել
Օկուպացված Ակնայի (Աղդամի) զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՊՆ թիվ զոր...