Չեն կարողանում գտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստապետին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուտով կլրանա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթի 4-րդ ամիսը, սակայն խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել է Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն չեն կարողանում գտնել առեւտրի կենտրոնի պահեստապետին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե ինչ է կատարվում քրեական գործով, եւ արդյոք սեփականատերը հարցաքննվել է, ինչ կարգավիճակ ունի նա:
Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում նաեւ՝ սեփականատերը, նշանակած փորձաքննության եզրակացությունը դեռեւս ստացված չէ, այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ Այս վարույթի շրջանակում հետախուզման մեջ գտնվող անձ չկա։ Նկատենք, որ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը, որը ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն եղավ, որի հետեւանքով 16 մարդ զոհվեց, եւս մեկը համարվում է անհետ կորած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ
Նվազագույն աշխատավարձը ՀՀ–ում հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ, նախկին 68 հազար դրամի փոխարեն։ ԱԺ–ը երկրորդ ընթերցմամբ...
Հայտնի է, թե ժամը քանիսին կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը և կվ...
ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն 1–ին տեղում է. ռուսաստանցիները որտեղ են նշելու Ամանորը
Ռուսաստանցիները նախընտրում են Ամանորի տոները Հայաստանում անցկացնել։ ԱՊՀ երկրների շարքում ռուս զբոսաշրջիկների ցուցանիշով...
«Վայենկոմատում ասացին՝ հո նախարար, բարձ պաշտոնյա չի դառնալու, որ իրեն դա խանգարի». զինծառայողի հարազատն ահազանգում է
2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ժամանակ շրջափակման մեջ հայտնված և գերեվարված երեք զինծառայողների...