Պատահարներ
Թուրքիայի քաղաքներից մեկի բնակելի շենքում պայթյուն է որոտացել
Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի 6 հարկանի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ վիրավորվել է: Դեպքի վայրում են փրկարարները։
[2437990ce0b25ddbf1bc635a291b2f52.jfif]
Թե ինչն պատճառով է եղել պայթյունը հայտնի չէ: Այս պահին նշվում է, որ բնակելի շենքի առաջին հարկում խանութներ ու սննդի օբեկտներ են եղել, որոնք ամբողջությամբ ավերվել են։
Քաղաքը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա, որտեղ Թուրքիան վերջերս ռազմական գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու քրդական կազմավորումների դիրքերը։