ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին․ ինչպես են երեկվա միջադեպը մեկնաբանում Արցախում
Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին։ Ահա այսպես են արձագանքում Արցախի իշխանություննները՝ երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին իբր բնապահպանական պատճառաբանությամբ փակած ադրբեջանցիների գործողությանը։
Նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին: Նա նշել է, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: Ավելի վաղ՝ միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել արտաքին գործերի նախարարությունը՝ կատարվածը որակելով ցեղասպանության տարր եւ միջազգային հանրությանը կոչ անելով զսպել ագրեսորին:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ տեղեկություն հայտնեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-նշվում էր հաղորդագրությունում:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։
Մանրմասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք․ Փաշինյան
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու...