ԵՄ-ն հրապարակել է ռուսական նավթի գների վերին շեմի վերաբերյալ որոշումը
Եվրամիությունն իր պաշտոնական ամսագրում հրապարակել է Ռուսաստանից ներկրվող նավթի գների վերին շեմ սահմանելու մասին որոշումը։
Փաստաթղթի հավելվածում աղյուսակ կա, ըստ որի՝ բարելի գինը նշված է 60 դոլարի մակարդակում։
Որոշման համաձայն` արգելվում է ուղղակի կամ անուղղակի տեխնիկական օգնություն, միջնորդական ծառայություն կամ ֆինանսավորում ու ֆինանսական օգնություն տրամադրել Ռուսաստանից երրորդ երկրներ նավթ կամ նավթամթերք արտահանելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ի երեկոյան ԵՄ-ն պաշտոնապես հաստատեց ռուսական նավթի գների վերին շեմի մասին որոշումը, որն ընդունվեց երկարատեւ քննարկումներից հետո: Որոշմանն աջակցեցին նաև G7 երկրները և Ավստրալիան։
Բրյուսելի բարձրաստիճան աղբյուրը բացատրել է, որ 60 դոլարի մակարդակն ընտրվել է` ելնելով այն հանգամանքից, որ այն փոքր-ինչ ցածր է ռուսական հումքի շուկայական գներից։ Գների կարգավորման մեխանիզմի շնորհիվ ռուսական նավթի գնի վերին շեմը միշտ ցածր լինի շուկայական արժեքից ՝ չնայած շուկայի անընդհատ տատանումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը նոտա է հղել Իրանին. Իրանը քաղաքացիներն այցելել են Արցախ
Ադրբեջանը նոտա է հղել Իրանի դեսպանությանը, քանի որ այդ երկրի քաղաքացիներն առանց Բաքվին տեղյակ պահելու այցելել են Լեռնայի...
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել,ասվել է, որ ՀԱՊԿ-ն է լքում է տարածաշրջանը». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդա...
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լա...
ՌԴ-ն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին Ադրբեջանի արտգործնախարարի հետ...